«Օրենքով գող»-ը ձերբակալվել է կեղծ անձնագրով Երևան թռչելու փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովի օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են քրեական հեղինակություն Ալեքսեյ Գուդինային (Լյոխա Իրկուտսկի), ով փորձել է Հայաստան թռչել կեղծ անձնագրով: Այս մասին  հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանապահ վարչության մամլո խոսնակ Վասիլի Մալաևը:

Ներկայում վճռվում է պետական սահմանի անօրինական անցման մասին հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: Նշվում է, որ Գուդինան 2004 թվականի փետրվարի վերջին հացադուլ էր հրահրել Պետերբուրգի և Լենինգրադյան մարզերի ուղղիչ հաստատություններում և քննչական մեկուսարաններում:  2001-ին նա բեմականացրել էր սեփական մահը՝ խուսափելու համար քրեական գործով պատժից, և այդ ժամանակվանից ի վեր ապրել է կեղծ փաստաթղթերով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում կայացել է վերջին տարիներին ամենախոշոր հավաքը:




Լրահոս