Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ 2013-ի հունվարի 1-ից եւ ոփչ հիմա, Սահակյանը պատասխանեց, որ սույն օրենքը ոլորտը կարգավորող նոր օրենք է, հետեւաբար մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի օրենքը լիարժեք կյանքի կոչվեր: Օրինակ, դրա համար պետք են լիցենզավորված դպրոցներ, որոնք թիկնապահների համար որոշակի դասընթացներ կկազմակերպեն եւ կտրամադրեն համապատասխան լիցենզիա, ինչպես նաեւ կարգեր կան, որ մինչեւ վերը նշված ժամկետը կառավարությունը պետք է ընդունի. “Որպես օրենքի համահեղինակ, կարծում եմ նաեւ, որ օրենքը կյանքի կոչելուց հետո եւս որոշակի փոփոխություններ կկատարվեն: Հասարակական հարաբերությունները կարգավորելիս կարող են լինել թաքնված խնդիրներ, որոնք օբյեկտիվ պատճառներով մենք չենք նկատել կամ չենք տեսել”:




Լրահոս