Մարտի 15-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ մարզերում տեղի կունենան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Թեկնածուների գրանցումը կատարվելու է փետրվարի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը պետք է կատարվի փետրվարի 25-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում: