«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է ստորագրել ներկայիս դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ:
Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչ 2020 թվականը:
Նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 140 հազար ֆունտ: Դե Խեան «Ատլետիկո»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2011 թվականին: