Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, հայկական պատգամավորական խմբակցության անդամ Հակոբ Բագրատունուն:
Նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված Լիբանանի հայ համայնքի և մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության գործունեությունը:
Քննարկվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում հայ երիտասարդության ակտիվ մասնակցության և 2015թ. օգոստոսին Հայաստանում կայանալիք համահայկական խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր:
Կողմերը անդրադարձան տարածաշրջանի սոցիալ- քաղաքական զարգացումներին, Սիրիայի հայ համայնքի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: