Առևտրականները շարժվում են դեպի նախագահական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն դադարեցնում իրենց բողոքի ակցիան: Կառավարության դիմաց ժամեր տևած բողոքի ակցիայից հետո նրանք որոշեցին երթով շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Նրանք արդեն սկսել են իրենց երթը և ոտքով շարժվում են դեպի նախագահական: Ճանապարհին բողոքավորները վանկարկում են «Կասեցո՛ւմ», «Կասեցո՛ւմ»:

Հիշեցնենք, որ նրանք պայքարում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, իսկ այսօր տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջեցին նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը:




Լրահոս