Ինչ է, ես պետք է լկտիանամ ու գնամ ոտքով Կրեմլի դո՞ւռը թակեմ. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք կարագացնենք, սակայն այնպես, որպեսզի մկաններն ու անդրավարտիքը չպատռենք»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 29-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ գնահատելով եվրասիական ինտեգրման հեռանկարները. հայտնում է REGNUM տեղեկատվական գործակալությունը:

«Մեր 10 միլիոնանոց երկրի համար 170 միլիոնանոց սպառման շուկա ունենալը լավ է»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանն ու Ղազախստանը չեն կարողացել հանել նավթի ու գազի առևտրի սահմանափակումները, իսկ «մենք ստորագրել ենք այդ պայմանագիրը որոշակի վերապահումներով»:

«Ռուսաստանն Ուկրաինային զեղչով՝ 400 դոլարով գազ է առաջարկում, իսկ մեզ մոտ՝ սահմանին, գազի գինը 143 դոլար է: Ոչ մի տեղ նման գին այլևս չկա՝ շնորհիվ այն բանի, որ մենք երկար ժամանակ Ռուսաստանի հետ քաղաքականություն ենք կառուցել,- հայտարարել է Լուկաշենկոն, ապա՝ հարց ուղղել լրագրողներին,-Ինչ է, ես պետք է լկտիանամ ու գնամ ոտքով Կրեմլի դո՞ւռը թակեմ՝ տվե՛ք 80 դոլարով»:




Լրահոս