Armenian text to speach

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս էլ արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստանը կմասնակցի «International Best  Male and Female Model World» եւ «Costa Blanca Fashion Week» մոդելների եւ դիզայներների ամենամյա միջազգային մրցույթին: Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում մրցույթի բացառիկ  եւ պաշտոնական ներկայացուցիչ, «Sukier Model International» իսպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանի խոսքերով` իրենք ուզում են, որ մարդիկ մեր երկրում ավելի շատ իմանան բուն մրցույթի մասին, նաեւ այն մասին, որ Հայաստանը մասնակցում է միջազգային մասշտաբի միջոցառումներին: Փառատոնի  նպատակը մոդելային բիզնեսի ոլորտում նոր տաղանդներ գտնելն է: Այս տարի Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ` մոդելներ Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը, եւ դիզայներների մրցույթում` Թումաս Երանոսյանն ու Ալիսա Հարությունյանը: Մրցույթը կայանալու է հուլիսի 20-ից 30-ը:




Լրահոս