Ներքին Կարմիրաղբյուրը գնդակոծվել է. զոհվել է խաղաղ բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:​

«Ազատության» հետ զրույցում Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրել են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:​

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:




Լրահոս