ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լորուտ գյուղի բնակիչ 71-ամյա Հեղուշ Ստեփանյանը նախօրեին  իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա ընտանիքը 6 հոգուց է բաղկացած: Գյուղացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին. «Խելոք, իրանց անասունով զբաղվող ընտանիք է: Հարսն ու փոքր տղան սարում են եղել, մյուս 2 թոռները մնացել են, որ տատին խնամեն»: Համայնքի ղեկավար Հրաչյա Սահակյանն էլ ասաց. «5 ամիս առաջ ինսուլտ էր խփել Հեղուշին, ու երեւի թոռներին  նեղություն չտալու համար է այդ քայլին դիմել»:
1100 բնակիչ ունեցող Լորուտում գրեթե բոլորն իրար բարեկամ են, մտերմիկ  հարաբերություններ ունեն: «Ամառվա այս շրջանում, երբ տնեցիները սարում են,  հաճախ էի գնում, տաք ճաշ էի տանում, բայց մի պահ անգամ չեմ կասկածել, որ նա նման բան կանի: Շատ աշխատող կին էր, երեւի չհաշտվեց իր այդ վիճակի հետ. մի կողմը թուլացել էր»,-ասաց 71-ամյա կնոջ ազգակից Լարիսան:
Լորուտի առողջության կենտրոնի տնօրեն Սուրեն Աբգարյանը նշեց, որ Հեղուշ Ստեփանյանը  վերջերս երկարատեւ բուժում էր ստացել: Խոսակցություններ կան, թե կինն ուռուցք է ունեցել:




Լրահոս