ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մտավորական ներկայացած մի խումբ անձինք նախօրեին նամակ-խնդրագիր էին ուղղել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին, որ վայր չդնի իր պատգամավորական մանդատը: Ընդ որում «աղերսագիրը» հրապարակվել էր հենց «Հարսնաքար»-ում սպանված Վահե Ավետյանի քառասունքի օրը: Փաստաթղթի տակ ստորագրածներից մեկն էլ քանդակագործ Համլետ Մատինյանն է, որին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե որքանով է բարոյական նման նախաձեռնությունը: Եւ եթե իր մերձավորներից որեւէ մեկը լիներ Ավետյանի փոխարեն, արդյոք ինքը կրկին կստորագրեր նման թղթի տակ: «Բայց Դուք նրա կրթությունը գիտե՞ք: Բայց նման հա՞րց են տալիս: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Այդ ստորագրությունն ի՞նչ կապ ունի Ավետյանի հետ: Ռուբեն Հայրապետյա՞նն է ծեծել այդ մարդուն, եթե մարդիկ գնում են, ռեստորաններում կռիվ են անում կամ ծեծում են»,-ասաց նա: Հարցին, թե հնարավոր է, որ նամակի տակ ստորագրածները «պարգեւատրվել են» Հայրապետյանի կողմից, քանդակագործը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ռուբեն Հայրապետյանը բարոյական մեծ կերպար է, դրա համար էլ ես ստորագրել եմ»:




Լրահոս