Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել «Ոսկե մալինա»-ի 35-րդ մրցանակաբաշխությունը, որում նշվում են կինոարտադրության վատագույն աշխատանքները. հաղորդում է Тhe Hollywood Reporter-ը:
Վատագույն ֆիլմ է ճանաչվել «Փրկել Սուրբ ծնունդը» (Спасти Рождество). այն հաղթել է նաև վատագույն սցենար անվանակարգում: Կիրկ Քեմերոնը հաղթել է վատագույն դերասան անվանակարգում` նկարահանվելով նշված ֆիլմում:
Երկրորդ պլանի վատագույն դերասան է ճանաչվել Կելսի Գրեմմերը, ով նկարահանվել է «Տրանսֆորմերները. բնաջնջման դարաշրջանը» (Трансформеры: Эпоха истребления), «Անկառավարելիները 3» (Неудержимые 3), «Մտածիր տղամարդու նման 2» (Думай как мужчина 2) ֆիլմերի համար:
Վատագույն դերասանուհի է ճանաչվել Քեմերոն Դիասը («Այլ կին» / Другая женщина), «Ընտանեկան վիդեո»/Домашнее видео)):
Վատագույն ռեժիսոր է ճանաչվել Մայքլ Բեյը («Տրանսֆորմերները. բնաջնջման դարաշրջանը» /Трансформеры: Эпоха истребления)):