ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին Գյումրիում ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք է սկսվել: Ընդ որում, ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացնում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին: Հերթը հասել է նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք ժամանակին Ղուկասյանի հրահանգով կոլեկտիվով որդեգրել էին տարոնանժդեհական գաղափարախոսություն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անակնկալի եկած ՀՀԿ-ականներն այս օրերին մարդկանց համոզում են հետ վերցնել դիմումները՝ ընդհուպ մինչեւ սպառնալով ազատել աշխատանքից: Երեկ, սակայն, ՀՀԿ-ից հերքեցին այս լուրերը:




Լրահոս