ՊԵՏԸ ԳՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շիկահողի արգելանոց» ՊՈԱԿ-ի Քաջարանի տեղամասի պետը գողություն է կատարել: 53-ամյա Սմբատ Մկրտչյանն օգոստոսի 18-ին Տաշտուն գյուղից 30-մետրանոց մալուխ է գողացել: Սակայն նրա բախտը չի բերել, ու ոստիկանությունը կարողացել է բացահայտել գողին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ գողոնն առգրավված է, իսկ Մկրտչյանն էլ բերման է ենթարկվել բաժին:




Լրահոս