ԿՈՇԻԿԻՆ ՄԵՌՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ նախկին քաղաքապետը՝ անկուսակցական Կարո Իսրայելյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու «դաբրո» ստացել: «Առաջադրվածների մեջ կար մեկը, որը քաղաքապետ լինելու իրավունք չուներ: Ես էլ, ի հակադրություն նրա, առաջադրեցի իմ թեկնածությունը: Սա իմ կողմից  բարոյական քայլ է: Քանի որ երեկ նա ինքնաբացարկ է հայտնել, հնարավոր է՝ ես էլ հանեմ իմ թեկնածությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ ես դաբրոյի խնդիր չունեմ: Ինձ ընտրողը կուսակցությունը չէ, ես ժողովրդի ընտրյալն եմ: Իմ նախագահին էլ շա՜տ հարգում եմ, ես նրա կյանքին մեռնեմ, կոշիկի տակի հողին մեռնեմ: Ասեմ, որ շատ լավ են նաեւ իմ եւ Ծառուկյան ընտանիքի փոխհարաբերությունները: Նա իմ ընկերն ա, եւ ես այդ ընկերությունը վաստակել եմ: ԲՀԿ էլ անդամ եմ: Էնպես որ էստեղ ուրիշ խնդիր կար»,-մեկնաբանեց Կ. Իսրայելյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարո Գուլոյանը, որն այս անգամ եւս առաջադրել է իր թեկնածությունը: Բայց ըստ որոշ տեղեկությունների՝ Կարո Գուլոյանի աշխատանքից այսօր դժգոհ են ոչ միայն Բաղրամյան 26-ում, այլեւ դժգոհ է աները՝ Գ. Ծառուկյանը:




Լրահոս