ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին սկսեց մեղադրել փողերի լվացման մեջ, նրա քաղաքական ակտիվությունը տեղի տվեց: ԲՀԿ-ական պատգամավորի պասիվությունը կամաց-կամաց սկսել է դրսեւորվել նաեւ նրա ստեղծած քաղաքական կապիտալի փաստացի անգործությամբ: Արդեն երկար ժամանակ է, Օսկանյանի կողմից հիմնադրված «Օրակարգ» օրաթերթը չի վերադառնում արձակուրդից: Խափանված է նաեւ օրաթերթի կայքը: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ «Օրակարգ»-ը տեխնիկապես վերազինվում է, իսկ այդ ընթացքում ընթերցողները կարող են թերթի նյութերը կարդալ «Սիվիլիթաս»-ի կայքում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չնայած «Սիվիլիթաս»-ը ֆինանսական լուրջ խնդիրներ չունի, այնուամենայնիվ տպագիր «Օրակարգ»-ը կգնա «Երկիր»-ի հետքերով՝ դառնալով միայն ինտերնետային մամուլ:




Լրահոս