ԶԼՄ-ներում հայտնված ամենավառ ապրիլմեկյան կատակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ը Երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ: Այսօրվա խորհրդով ձեզ ենք ներկայացնում համաշխարհային մամուլում հայտնված ապրիլմեկյան կատակները: Ծիծաղենք միասին, չէ՞ որ ծիծաղը, ինչպես պնդում են գիտնականները, չափազանց օգտակար է առողջության համար:

Մակարոնի չտեսնված բերք

Առաջին ապրիլմեկյան հեռուստատեսային կատակը պատկանում է Մեծ Բրիտանիային:  BBC-ն 1957թ. ապրիլի 1-ին փառաբանական տոնով անգլիացիներին հայտնել է, որ հարավային Շվեյցարիայում մակարոնի չտեսնված բերքատվություն է եղել: Դաշտերում եփած մակարոն հավաքող գյուղացիների ֆոնին լրագրողը հայտնել է, որ գլխավոր ձեռքբերումն այն է, որ այս տարի մակորոններն աճել են միևնույն երկարությամբ: Հրատարակչությունը բազմաթիվ զանգեր է ստացել, որոշներն զարմանք են արտահայտել, որ մակարոններն աճում են ոչ թե հորիզոնական, այլ` ուղղահայաց, ինչն ավելի բնական կլիներ, իսկ ավելի քան 200 մարդ հետաքրքրվել է, թե որտեղ կարելի է ձեռք բերել մակարոնի դաշտեր:

Փլուզվել է Կապիտոլիան

1933թ. Madison Capital-Times թերթը հայտարարել է, որ Վիսկոնսին նահանգի կառավարության շենքը փլուզվել է մի շարք խորհրդավոր պայթյունների հետևանքով: Թերթի շատ ընթերցողներ զարհուրել են, սակայն երբ պարզվել է, որ դա պարզապես ապրիլմեկյան կատակ է, նրանց վրդովմունքը չափ ու սահման չի ունեցել:

Էյֆելյան աշտարակն ապամոնտաժվում է

1986թ. փարիզյան Le Parisien թերթը ցնցել է իր ընթերցողներին այն հաղորդագրություններով, թե կառավարությունը որոշում է ընդունել ապամոնտաժել Էյֆելյան աշտարակը: Իբրև թե, դրա վայրում պետք է 35 հազար մարդ տեղավորող մարզադաշտ կառուցվի՝ 1992թ. կայանալիք Օլիմպիական խաղերի անցկացման համար:

Էլեկտրոնային Բիգ-Բեն

1980-ին BBC-ն հայտնել է այն մասին, որ Բիգ-Բենի մեխանիկական ժամացույցը կփոխարինեն էլեկտրոնայինով, քանի որ այդպես ավելի նորաձև է: Հանրությունը վրդովվել է, բողոքող քաղաքացիների զանգեր են հնչել, եղել են նաև այնպիսիները, ովքեր ցանկացել են գնել Բիգ-Բենի մեխանիկական ժամացույցը:

Լենինի դին` Եվրոդիսնեյլենդում

1995թ. Irish Times պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, որ Disney Corporation-ը ՌԴ կառավարության հետ բանակցություններ է վարում կոմունիստների ղեկավարի զմռսված դին գնելու շուրջ: Disney-ն առաջարկել է Լենինի դին տեղադրել Եվրոդիսնեյլենդում:

Սերժ Սարգսյանից պահանջվել է վերադարձնել Գագիկ Ծառուկյանին

2015 թ հայկական «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ըստ իր հավաստի տեղեկությունների՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն, այդ թվում նաև ՌԴ Պետդումայի խոսնակ եւ Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինը,
 իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին: Հրատարակչության սույն կատակը քաղաքական դաշտում իրարանցում է առաջացրել, թերթի խմբագրություն բազմաթիվ հեռախոսազանգեր են հչել՝ փորձելով ճշտել լուրի իսկությունը, եղել են անգամ քաղաքական գործիչներ, ովքեր մեկնաբանել են այս տեղեկությունը:




Լրահոս