Վերջին օրերին հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և նրա քույրերի սպասվելիք այցը Հայաստան թոփ լուրերի շարքին է դասվում: Մինչ Քարդաշյանի այցի հնարավոր օրեր են շրջանառվում, արդեն Հայաստան են ժամանել նրա օգնականն ու աշխատակազմը:
News.am STYLE-ն այսօր տեսանյութ էր հրապարկել «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրա անձնակազմին դիմավորել են աղուհացով և ուղեկցել «Mariott» հյուրանոց:
Armlur.am-ն արդեն հաղորդել էր, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի սեփական փոխադրամիջոցով և այստեղ է մնալու մոտ մեկ շաբաթ: Նա իր այցը հաստատել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում, սակայն նշել է, թե իր այցի նպատակը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը չէ:
Ինչևէ, հայազգի աստղը դեռևս Հայաստան չի ժամանել, սակայն նրա անձի շուրջ հետաքրքրությունը շարունակում է աճել, իսկ այսօր էլ նրա անձնակազմի դիմավորումն ապացուցեց, որ նրան այստեղ անհամբեր են սպասում:
Տեսանյութը` News.am STYLE-ի: