Լևոն Մարտիրոսյանը` Քիմ Քարդաշյանից ստացած տպավորությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն անդրադարձավ Քիմ Քարդաշյանի հետ երեկվա ընթրիքին:

«Տիկին Քարդաշյանն ազատ շրջում է քաղաքում, փոխանակ իրենից ինտերվյու վերցնեք, ինձնի՞ց եք վերցնում: Դե հիմա, բա ո՞վ ճաշեր։ Բա չարժի՞, որ ես ճաշեմ», – ասաց նա:  Պատգամավորը նշեց` մեծ տպավորություն է ստացել հանդիպումից, և հայտարարեց, որ 300 հազար դոլար վճարելու մասին խոսակցություններն ամոթ է տարածելը:

«Շատ գեղեցիկ տիկին է, ինչպես ցանկացած հայ տիկին։ Մենք մեր դարավոր իղձերից խոսեցինք, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից: Երեկվա ընթրիքից հետո նա մեր մասին ավելի շատ իմացավ, քան թե գիտեր։ Շատ ավելի պատրաստված է մեր խնդիրներն առաջ տանելու առումով, շատ ավելի տոգորված է և՛ մեր խնդիրների լուծման անհրաժեշտության հարցում, և՛ պատրաստ է դրանցում աջակցել», – հավելեց նա։

Պատգամավորի խոսքով` Քիմ Քարդաշյանի այցի շնորհիվ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտվի և փոխհատուցում կլինի։




Լրահոս