«Պոռնոաստղին պետական մակարդակով ընդունելու դեմ» Կառավարության առջև պիկետ կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության առջեւ շաբաթ օրը հավաք է հրավիրվում՝ Քիմ Քարդաշյանին Կառավարությունում ընդունելով մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար:

Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի Սոցիալիստական շարժում» եւ «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունների հայտարարություններից:

Վերջինները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ պիկետի ժամանակ նամակ կուղարկվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պոռնոաստղին պետական մակարդակով ընդունելու եւ մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար:

«Քիմ Քարդաշյան իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարըկա, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին` միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա: Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով, այնուհետև պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդը աշխարհով մեկ տարածելու համար, բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգենք այն՝ պոռնոաստղին Հայաստանում գովազդելով»,- ասում են հայտարարության հեղինակ երկու ՀԿ-ները եւ ՀՀ քաղաքացիներին հրավիրում տեր կանգնելու մեր արժեհամակարգին:




Լրահոս