Ես ամեն ինչ կանեմ, որ պաշտոնանկ արվեք. Փաշինյան` Գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատգամավորներն հարցեր են ուղղում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ խորհրդարանին միջնորդություն ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատախազին ասաց, որ ուշադիր կարդացել է միջնորդությունը. “Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով և ավելի քան 1 միլիոն դոլար գումարը փոխարինենք Ֆոլցվագեն S 7 մեքենայով, նույն հիմնավորմամբ կարելի է խոսել ձեր դեմ գործ հարուցելու մասին: Ինչպես հայտնի է ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշին և այդ ուրիշի մեքենայի վրա դուք փակցրել եք գլխավոր դատախազության պետհամարանիշները և կատարել եք գործողություններ և չի բացառվում որ համապատասխան հոդվածներով էլ կարող են ձեզ մեղադրել”:
Ի պատասխան պատգամավորի հարցի` Ա. Հովսեփյանը նշեց. “…Հույս ունեմ որ կկատարեք Ձեր քաղաքացիական պարտքը և կդիմեք դատաքննչական մարմիններին, որ քննեն. ես ցուցմունք կտամ”:
Փաշինյանն արձագանքեց. “Ես ամեն ինչ կանեմ, որ պաշտոնանկ արվեք, որ նախաքննությանը չխոչընդոտեք”:




Լրահոս