Մոսկվայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ միջոցառումներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունն ու հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Մոսկվայում եռակողմ հանդիպումներ կանցկացնի. ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին պատմել է Ռուսաստանում Հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը:

«Մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված համաքաղաքային ցույցը կանցկացվի Գորկու անվան պուրակի կամարի մոտ»,- նշել է նա։ Մանուկյանը հիշեցրել է, որ Հայերի միությունը, արդեն շուրջ 10 տարի է, ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ է անցկացնում, որոնց մասնակցում է մի քանի հարյուր մարդիկ: Այս տարվա ցույցը խոստանում է դառնալ առավել զանգվածային, նախատեսվում է, որ դրան կմասնակցի շուրջ 3000 մարդ:

«Չի կարելի ուշադրություն չդարձնել, թե ինչպես է վերջին տարիներին փոխվում Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ վերաբերմունքը տարբեր երկրներում, այդ թվում` նաև Թուրքիայում: Ինչքան հնարավոր է շատ մարդիկ պետք է իմանան այդ ողբերգության մասին, այդ իսկ պատճառով էլ սփյուռքը տարբեր քաղաքներում անում է ամեն ինչ, որպեսզի թեման ստանա հասարակական արձագանք»,- ասել է Մանուկյանը:




Լրահոս