Խորհրդանշական ծառատունկ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Առողջապահության ազգային ինստիտուտի բակում անցկացված միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարության աշխատակիցները տնկեցին Հայոց ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Կատարվեցին նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:




Լրահոս