ԷԼԻ ՏԱՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն անուղղակի մեղադրանքներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Անդրադառնալով Երեւանում Եղիշե Չարենցի ու Մհեր Մկրտչյանի նոր արձաններին՝ նա ասել է, թե քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը չի ընդունել այդ երկու քանդակները, բայց միեւնույն է, դրանք տեղադրվել են քաղաքի կենտրոնում: Բացի այդ, նա մատնանշել է. «Մենք հրաշալի քանդակագործներ ունենք՝ Կետիկ Բաղդասարյան, Յուրա Պետրոսյան, Օհան Պետրոսյան, Արա Շիրազ, Անդրանիկ Բաղդասարյան, Աշոտ Բաղդասարյան եւ այլք, սակայն քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն՝ մեկ-երկու քանդակագործները. դա անընդունելի է»: Ի դեպ, ճիշտ նույն կերպ Սերժ Սարգսյանն էր կառավարությանը մեղադրել, որ պետական գնումների համար հայտարարված մրցույթներում հաղթում են իշխանությունների հետ այս կամ այն առնչություն ունեցողները, միշտ նույն կազմակերպությունները: Փաստորեն, նման մեղադրանք էլ հնչեցնում է Շուշան Պետրոսյանը, բայց քաղաքապետին՝ այլ ոլորտի հետ կապված:




Լրահոս