Ապրիլի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդը, Ազգային Ժողովում կուսակցության խմբակցությունը և ԲՀԿ անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդ են այցելել նաև Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամները` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինս թոռնուհու հետ էր:
Նշենք, որ այսօր Ծիծեռնակաբերդ են այցելել նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամները, ինչպես նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: