Այսօր՝ հոկտեմբերի 11-ին , վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում “Ջիպ Լիբերտի” մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի գլխավորությամբ, և Ոստիկանույթյան Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Արդեն ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը, ում մոտ հայտնաբերվել է 1978 թ. ծնված Արծրուն Մելքոնյան անվամբ վարորդական վկայական: Ժամանել է նաև Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետը: