Վլադիմիր Պոզները ելույթ է ունեցել «Ժերալդինում»՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապին», Երևանում Պուտինի ելույթին ու ԱՄՆ ու ՌԴ հարաբերություններին:
«Ինձ համար ոչ պակաս կարևոր է այն, ինչ այս օրերին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Ես ի նկատի ունեմ ոչ թե բուն ամսաթիվը, այլ այն, ինչ ասել է Պուտինը Երևանում: Չգիտեմ, թե ինչքանով եք դուք տեղյակ և ինչքանով եք ծանոթ Թուրքիայի արձագանքին:
Ինչպես հասկանում եք, Թուրքիան կարևոր պետություն է, կարևոր Ռուսաստանի համար, քանի որ խոսքը գնում է նավթամուղի մասին և, իհարկե, այդպես փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ ոչ ոք չի ցանկանում, սակայն, այնուամենայնիվ, ասվել է այն, ինչ ասվել է. այն որ դա հենց ցեղասպանություն է եղել: Թե ինչ է հաշվարկել Պուտինը, կտեսնենք, ամեն ինչ տեղի կունենա մեր աչքերի առաջ, սակայն կարծում եմ ինչ-ինչ հետևանքներ կլինեն»,- հայտարարել է Պոզները: