ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշեց. «Դե որովհետեւ էնտեղ նախարարություն  իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա՝ հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի՝ կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»: Պեպանյանն այսքանից հետո պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն եւ զբաղվել սիրած գործով:




Լրահոս