Թաիլանդում թափառող շունը փրկել է նորածին փոքրիկի կյանքը, ում մայրը նրան թողել էր աղբանոցում: Եթե Նոմ Սոտ (կաթ) մականվամբ սպիտակ շունը չմիջամտեր, նորածնին կվնասեին երկու այլ շներ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», միջադեպը գրանցվել է քոթեջային բնակավայրում: Սավանով փաթաթված փոքրիկին մայրը նետել է աղբանոցը: Մինչ երկու շները կռվելիս են եղել «որսի» համար, Նոմ Սոտը ատամներով բռնել է փոքրիկին ու բերել մարդկանց մոտ:
Տեղաբնակները վերցրել են փոքրիկին ու նրան հոսպիտալացրել, քանի որ երեխայի մարմնի վրա կծածի հետքեր են եղել:
Տեղի ոստիկաններն անվտանգության տեսախցիկների ձայնագրություններում տեսել են մի կնոջ, ով երեխային տարել է աղբանոց: Հավանաբար դա փոքրիկի մայրն է, ում նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարվել: