Հրապարակ. Մշակույթի նախարարին միանգամից 3 վարորդ է հատկացված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ նախարարներին ի պաշտոնե վարորդ է տրամադրվում, դա բոլորին է հայտնի, բայց որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012 թ. հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված, դա արդեն ամենաքիչը անհասկանալի է: Տեսնես պետությունը Հասմիկ Պողոսյանի ո՞ր գործունեության համար է նրան 3 վարորդ տրամադրել: “Հրապարակ”-ը գրում է, որ իրենք, իհարկե, դեմ չեն, որ մեր մշակույթի նախարարը մի քանի վարորդ ունենա և շրջի ամենաթանկարժեք մեքենաներով, բայց պարտադի՞ր է, որ այս երկրում ամեն ինչ արվի պետության հաշվին. “Այսպես որ գնա, մշակույթի նախարարը կարող է նաև տաքսի սերվիս բացել”։




Լրահոս