Այսօր կեսօրին Խանջյան 20 հասցեում, Jose ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած փլուզման արդյունքում ԱԻՆ փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):