Մազի ներկերի փոխարեն օգտագործեք հինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականներն անընդհատ կրկնում են, որ մազերը ներկելը վտանգավոր է ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական ներկեր` հինա ու բասմա: Սրանք ամենատարածված բնական ներկերն են, որոնք կարելի է նույնիսկ տնային պայմաններում հաջողությամբ օգտագործել:

Հինայով ներկված մազերը ոչ միայն հաճելի երանգ են ստանում, այլև` փայլ: Դրանք խթանում են մազերի աճը, դադարեցնում կամ նվազագույնի հասցնում մազաթափությունն ու թեփը և չեն «վառում» դրանք:

Արևելքի կանայք դեռևս հազարամյակներ առաջ դրանով ներկում էին կտորը, մազերն ու նույնիսկ եղունգները: Եգիպտոսի կայսրուհիները ևս դրանով բուժում ու ամրացնում էին մազարմատները:

Հինան մազերին ոչ միայն փայլուն կարմիր գույն է հաղորդում, այլեւ առողջացնում է, ամրացնում վարսերը, դրանք խիտ ու փայլուն դարձնում։ Ի դեպ, պրոֆիլակտիկ նպատակներով կարելի է հենց անգույն հինա օգտագործել:




Լրահոս