Երեվանում բացվել է Նոտարական ծառուղի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ այսօր մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը: Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ և ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները:
Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը ևս նոտարական պալատը խոստացել է հոգալ: Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաև անվանական ծառեր: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում ևս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ և լավ օրինակ նաև այլ գերատեսչությունների համար:




Լրահոս