Ավազակային հարձակում Առինջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն եւ 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը եւ բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե այնուհետեւ նրանք Արտյոմ Հ.-ին սպառնացել են կատարվածի մասին որեւէ մեկին հայտնելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչից հետո բաց են թողել: Հովհաննես Հ.-ն եւ Գագիկ Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս