Հանրայինում մահացած հանդիսատեսը սրտի անբավարարություն է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն” ՊՓԲ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ տաղավարներից մեկում հոկտեմբերի 31-ին՝՝ հաղորդման նկարահանման ժամանակ մահացած հանդիսատեսը, 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանը, ըստ նրա հարազատների, սրտի անբավարարություն է ունեցել։  Ըստ հաղորդագրության՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում Հանրային Հեռուստաընկերությունում հերթապահող Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել:  Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել:  “Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն” ՊՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին”- ասվում է հաղորդագրությունում:
 




Լրահոս