Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները “Դիլիջան” ազգային պարկի 7-րդ պահաբաժնի “Քսնաջուր” կոչվող անտառամասում հայտնաբերել են 1987 թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ բոխի: Ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Ծառահատում Դիլիջան ազգային պարկից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ