Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի: Ըստ մեր տեղեկությունների՝ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետեւ նրան հրավիրել է իր աշխատասենյակ եւ դաժանաբար ծեծել: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու պատճառով»: Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ե՛ւ դատախազությունից, ե՛ւ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի բացահայտումներից մանրամասներ հաղորդել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ