Ժողովուրդ. Վարդանիկի տղան ազատ արձակվեց, ՀԱԿ ակտիվիստը` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնաբերվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, որը հետախուզվում էր խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով հարուցված քրեական գործով: Նա կարճ ժամանակ ոստիկանությունում անցկացնելուց հետո արագ ազատ է արձակվել, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
“Ժողովուրդ”-ը նկատում է, որ նման մեղմ խափանման միջոց է կիրառվել այն դեպքում, երբ Սպարտակը տարիներ առաջ Գյումրու կենտրոնում փոխհրաձգությունից հետո կրկին հայտնվել էր հետախուզման մեջ, դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման, բայց վաղաժամկետ ազատ արձակվել: Եվ ահա, 5 տարի անց կրկին հայտնվեց զինված “ռազբորկայի” կիզակետում: Համեմատության համար նշենք, որ ավելի քան մեկ տարի է` կալանքի տակ է գտնվում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Երեկ էլ վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է նրան ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Ու սա այն դեպքում, երբ Տ. Առաքելյանը նախկինում դատապարտված չի եղել:




Լրահոս