Հայաստանի ֆինանսների նախարարության ,Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալության կողմից նոյեմբերի 19-25-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին՝ 20759.60 (+83.81), բացթողնման գին՝ 22564.78 (+91.09)
ԱՐԾԱԹ` գնման գին` 391.65 (+8.68), բացթողնման գին` 425.71 (+9.44),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18964.36 (+210.93), բացթողնման գին` 20613.43 (+229.27),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7540.77 (+148.5), բացթողնման գին` 8196.49 (+161.41):
Միջազգային շուկայում ոսկին շարունակել է թանկանալ նաեւ երկուշաբթի; Նյու Յորքի Comex բորսայում այսօր ոսկու ունցիայի գինը բարձրացել է մինչեւ 1723 դոլար՝ պայմանավորված Մերձավոր Արեւելքում լարվածության սրման եւ դոլարի թուլացման հետ: