Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` կառավարությունը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
ԱԶԱՏԵԼ ՊԵՏՏՈՒՐՔԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ