ՀԱՐՑ. Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի՞, փաստաթղթեր ստուգելուց բացի, այլ պատրվակով կանգնեցնել մեքենան, օրինակ՝ կրակմարիչ խնդրելու համար: ՃՈ-ն պե՞տք է ներկայացնի կոնկրետ պատճառը մեքենան կանգնեցնելու համար, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեքենան կանգնեցնելու հիմք է, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները: Այս դեպքում տեսուչը պետք է նախ ներկայացնի կանգնեցնելու պատճառը, այնուհետեւ պահանջի փաստաթղթերը: Կրակմարիչ խնդրելը պատշաճ հիմք չէ ճանապարհային ոստիկանի կողմից մեքենան կանգնեցնելու համար:
Եթե մեքենան կանգնեցվել է փաստաթղթերը ստուգելու նպատակով, ապա դրանց ստուգումից անմիջապես հետո, եթե ամեն ինչ կարգին է, տեսուչը պետք է բաց թողնի մեքենան առանց այլ կենցաղային հարցեր հղելու:
պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի
նախագահ Էդիկ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարորդների իրավունքները խախտվում են գրեթե ամեն օր: Դրա պատճառն այն է, որ վարորդների մեծ մասը չի տիրապետում օրենսդրությանը եւ տեղյակ չէ իր իրավունքներից: Նման խնդիր ունեն նաեւ տեսուչները, որոնք տեղյակ չեն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքից եւ արձանագրություններում անտեղի հոդվածներ են վկայակոչում: Խախտումները կհասնեն նվազագույնի, երբ ճանապարհային ոստիկանի խնդիրը լինի ոչ թե իրավախախտ վարորդին պատժելը եւ կազմված արձանագրություններից «տոկոս ստանալը», այլ նախ եւ առաջ վարորդին ուղղորդելն ու օգտակար խորհուրդներ տալը: