ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում 31-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2015 թ. հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:50-ին, ձախ ազդրի վերին երրորդականի, աջ ուսահոդի և թիակի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 31-ամյա Վլ.Գրիգորյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նույն օրը` ժամը 16:00-ին, Գրիգորյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986 թվականի ծնված Կ.Ավետյանը: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: