Լոնդոնի «Չելսի»-ի կազմը համալրել է 28-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչը, ով հանդես էր գալիս «Սթոք Սիթի»-ում, փոխանցում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Դարպասապահի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել, իսկ գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն ֆունտ։
Բեգովիչը «Չելսի»-ում կփոխարինի Պետր Չեխին, ով տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ Սպասվում է, սակայն, որ թիմի հիմնական դարպասապահը կլինի Տիբո Կուրտուան։