Պետական գնումներ՝ Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի և Վարդենիսի քաղաքապետի հարազատների ընկերություններով. hetq.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի գումարներով իրականացված ծրագրերը տարիներ շարունակ բաժին են հասնում Բնապահպանան պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի հարազատներին, չի բացառվում՝ նաև իրեն: Այդ մասին գրում է hetq.am-ը:

2014թ. Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունը հատկացել է 771,3 մլն դրամ: Կառավարության կողմից ընդունված որոշումներով գնման ձև է սահմանվել բանակցային ընթացակարգը՝ առանց հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

2014թ-ին Երանոս համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն: Ծրագիրն արժեցել է 32,2 մլն դրամ: Ընկերության 95 %-ի բաժնետերը Արտուշ Ղուկասյանի եղբայրն է՝ Արմեն Ղուկասյանը: Արտուշ Ղուկասյանի մյուս եղբայրն էլ՝ ՀՀԿ-ական Ռուբիկ Ղուկասյանը զբաղեցնում է նրանց ծննդավայր Վերին Գետաշենի համայքապետի պաշտոնը: Ընկերության մնացյալ՝ 5 %-ի բաժնետերը գյուղապետի դստեր ամուսինն է` Սասուն Բաղդասարյանը: Ընկերության տնօրենը Արմեն Ղուկասյանն է:

Պաշտոնատար անձանցից միայն Արտուշ Ղուկասյանը չէ, որ օգտագործում է իր դիրքն ու հնարավորությունները հարազատ-բարեկամների բիզնեսին աջակցելու համար: Անմասն չի մնացել նաև Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:

Գեղարքունիքի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Արա» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմում է 14 մլն դրամ: Այս գումարով ընկերությունն իրականացրել է Այրքի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում:

«Արա» ՍՊԸ-ի 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանիեղբորն ու եղբորորդուն՝ Ֆիրդուս և Արա Խլոյաններին: Քաղաքապետի եղբորորդին նաև ընկերության տնօրենն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս