Ռոբենն ու Ռիբերին «Բավարիա»-ի հետ Չինաստան չեն մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ն մեկնել է Չինաստան, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի, սակայն թիմի որոշ ֆուտբոլիստներ չեն մասնակցի: Այդ մասին հայտնում է Kicker-ը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը մարզական հավաք կանցկացնի առանց ֆուտբոլիստներ Արյեն Ռոբենի և Ֆրենկ Ռիբերիի: Ռոբենը մկանների հետ կապված խնդիրներ ունի, իսկ Ռիբերին նոր է ապաքինվում ոտքի վնասվածքից:

Բացի այդ, ակումբի հետ Չինաստան չեն մեկնել նաև Դանտեն, Յան Կիրհոֆը և Բադշտուբերը:




Լրահոս