Պաշտոնյաների «սելֆի-այցերը» սահման թերևս առջևում են. իրավիճակը դեռ լարված է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ ամեն տարվա հուլիսի վերջին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կտրուկ լարվում է, քանի որ հակառակորդը սկսում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Փաստորեն վերջին երկու օրերին սահմանին իրավիճակը կտրուկ լարվել է, բայց բարեբախտաբար հայկական կողմից տուժածներ չկան:

1381302261_arm138129123654

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ մասնավորապես հուլիսի 21-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը: Սակայն, սովորական հրազենից բացի, այս անգամ օգտագործվել են նաեւ հրետանային զինատեսակներ, մասնավորապես՝ 60 միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 տիպի նռնականետեր եւ խոշոր տրամաչափի գնդացիրներ: Եւ այս ամենը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի օրերին:

priziv

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 20-ին հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, որից հետո մեկնել էին Բաքու: Այսինքն՝ ենթադրվում է, որ սահմանին կրակոցները հնչել են հենց այն ժամանակ, երբ Բաքվում ընթացել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ինչպես հայտնի է՝ այս օրերին տարածաշրջան է այցելել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը հենց հուլիսի 20-ին գտնվում էր Հայաստանում:

539eab4815874_medium

Այսինքն՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ինչ-որ առումով հասցեագրված է նաեւ միջազգային հանրությանը: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմը ԼՂՀ խնդրի հետ կապված բանակցությունների նախաշեմին կամ դրանց ընթացքում հրադադարի ռեժիմը խախտելն արդեն սովորություն է դարձրել, ուստի ստացվում է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը հատկապես բանագնացների այցերի ժամանակ պետք է աչալուրջ լինեն: Իրերի նման վիճակը անտրամաբանական է, բայց փաստը մնում է փաստ:

20140714122618taron

Անցած տարի հուլիսի վերջին եւս սահմանին իրավիճակը լարվել էր: Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ նախաձեռնեց: Դրանց արդյունքում հայկական կողմն ունեցավ 5 զոհ 7 վիրավոր: Հայկական զինուժի պատասխան եւ կանխարգելիչ գործողութունների արդյունքում ադրբեջանական կողմն ունեցավ 25-30 զոհ: Ի դեպ, ուշագրավն այն էր, որ մարտական գործողություններից ընդամենը երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ:
Իսկ արդեն մարտական գործողություններից հետո Հայաստանի պաշտոնյաների շրջանում սահման գնալու «վիրուս» տարածվեց: Փաստորեն պաշտոնյաները, որոնցից շատերը տարբեր ձեւերով խուսափել են բանակում ծառայելուց, այդ օրերին ինչ-որ տեղից զինվորական համազգեստ էին ձեռք բերում, հագնում եւ գնում սահման ու այնտեղ նկարվելուց հետո վերադառնում:

560-1

Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվելուց հետո Հայաստանի պաշտոնյաներից սահման է այցելել միայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս այցը հաշվի մեջ չէ, քանի որ նա ի պաշտոնե էր պարտավոր գնալ սահման: Իսկ, այ, մյուս պաշտոնյաների «սելֆի-այցերը» թերեւս առջեւում են: Նրանց մի մասն այս օրերին արձակուրդում է գտնվում եւ հանրապետությունից բացակայում է: Բացառված չէ նաեւ, որ նրանք, ովքեր Հայաստանում են, նախընտրում են մի քանի օր սպասել, որպեսզի, երբ արդեն ակնհայտ կլինի, որ ամեն ինչ ավարտվել է, նոր միայն իրենց պահարաններից հանեն զինվորական շորերը, հագնեն եւ գնան սահման՝ նկարվելու:

1381250314,0602

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս