Սահմանին կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ի սահմանամերձ տարածքների ուղղությամբ է սկսել կրակել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
Նախարարի խոսքով`իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից թե´ ԼՂՀ տարածքում, թե´ ՀՀ-ի սահմաններում վերահսկվում է: «Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականցնում են»,- նշեց նախարար Օհանյանը:
Նախարարը վստահեցրեց, որ բանակն իր առջև դրված խնդիրն ամենայն պատասխանատվությամբ է իրականացնում: