Ինչ վիճակում է գտնվում Նոյեմբերյանում վթարի ենթարկված 23-ամյա հղի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել Ոսկեպար գետը:

Ավտոմեքենայի մեջ եղել են երիտասարդ ամուսինը եւ նրա հղի կինը: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը: Մեքենայի ուղեւորը, Կողբ գյուղի 23-ամյա բնակչուհին, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանում, տեղափոխվել է  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Նոյեմբերյանի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հղի կինը գոտկատեղի շրջանում ունի սալջարդեր, նրա վիճակը միջին ծանրության է:




Լրահոս