ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ սոցցանցի իր էջում գրել է, որ այսօր հակառակորդի ակտիվության հետևանքով հայկական կողմը զոհ է ունեցել:
«Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: