Մոտենում է սեպտեմբերի մեկը, և դրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներն ուսումնական տարվան ընդառաջ արդեն սկսել են գնումներ կատարել: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է այնպես անել, որ այդ օրն իր երեխան նոր հագուստով դպրոց գնա, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ամենի համար հաճախ այնպիսի գումարներ են անհրաժեշտ, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:
Armlur.am-ը զրուցեց դպրոցահասակ երեխաներ ունեցող մի քանի ծնողների հետ, ովքեր նշեցին, որ այնքան էլ դժգոհ չեն երևանյան տոնավաճառներում գործող գներից և կարողանում են պատշաճ կերպով երեխաներին ճանապարհել դպրոց: Մեր զրուցակիցները տարբեր թվեր նշեցին` պատասխանելով այն հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար:
Հավելենք, որ Armlur.am-ը շրջելով Երևանի տոնավաճառներով տեղեկացավ, որ առաջին դասարանցիների համար նախատեսված դպրոցական պայուսակների և կոշիկների գները սկսվում են 5000 դրամից, վերնաշապիկներինն ու կիսաշրջազգեստներինը` 6000 դրամից: Սակայն, եթե այս ամենին ավելացնենք անհրաժեշտ գրենական պիտույքներն ու այն իրերը, մեծ գումար է ստացվում:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան